Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Բուժում է արջայուղը

Բուժում է արջայուղը

Հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի են եղել արջի ճարպի օգտակար հատկությունները, որը օգտագործել են սննդի մեջ և կիրառել որպես դեղամիջոց:

Համարվում է, որ արջայուղը դրական ներգործություն է ունենում մաշկային հիվանդությունների` էկզեմայի, մաշկաբորբի, մանկական դիաթեզի, ալերգիկ մաշկային քորի դեպքում, նաև սկսվող փսորիազի նախնական փուլում։ Արջի ճարպի «կործանարար» ազդեցությունից չեն կարողանում խուսափել տարբեր տեսակի վարակները, սնկերը, մանրէները։

Ճարպն ունի բարենպաստ ազդեցություն լյարդի վրա, պաշտպանում է այն տարբեր տեսակի քիմիական դեղերի օգտագործումից առաջացած թույներից։ Ճարպն օգտագործվում է դիմադրողականության ամրապնդման համար, ունի հակաբորբոքային, ցավազրկող, վերքամոքիչ, մանրէասպան հատկություններ։ Լավացնում է հոդերում արյան և ավիշի շրջանառությունը։

Արջի ճարպից յուղը պատրաստվում է նույն կերպ, ինչպես խոզի, սագի, կուղբի յուղերը.

Մսաղացով աղացեք ճարպը, պահեք ջրային բաղնիքի վրա, երբ համաչափ զանգված ստացվի` վերցրեք կրակից։ Ստացվում է բաց դեղնավուն կամ անգույն ճարպայուղ։ Տաք վիճակում լցրեք փակվող կափարիչով ամանի մեջ։ Պահեք սառնախցիկի մեջ։

Օգտագործելուց առաջ վերցրեք անհրաժեշտ չափաբաժինը, այն պետք չէ տաքացնել, քանի որ սենյակային պայմաններում արագ հալչում է։ Ճարպայուղն օգտագործվում է ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, փորկապության, պանկրեատիտի, հյուծվածության դեպքում, պոտենցիայի վերականգնման համար, և այլն։

Վերքերի ապաքինում.

Արջայուղը քսեք թանզիֆե անձեռոցիկին, դրեք վերքին, վիրակապեք, փոխեք օրը 1 անգամ։ Նույն կերպ կիրառեք օստեոխոնդրոզի, ռադիկուլիտի, արթրիտի, ռևմատիզմի դեպքում։

Մրսածություն.

Խմեք 1-ական ճ/գ արջայուղ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք, մինչև լիարժեք ապաքինվեք։ Երեխաներին թույլատրվում է կեսական թ/գ` օրը 2 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։

Թոքախտ, թոքաբորբ, բրոնխիտ.

Խմեք 1-3 ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 1 ամիս։ Ընդմիջեք 2-4 շաբաթ` կախված հիվանդության ընթացքի ծանրությունից, կրկնեք ևս 1-2 անգամ։

Թոքաբորբ (բարդույթներով ընթացող).

Խմեցրեք 1-ական թ/գ երեխաներին, իսկ դեռահասներին` 1-ական աղանդերային գդալ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Արջայուղը լուծեք 200 մլ տաք կաթի մեջ, ավելացրեք մեղր կամ մուրաբա։ Կաթի հանդեպ անընկալունակության դեպքում ճարպայուղը հաստ շերտով քսեք սև հացին։ Խմեք մասուրի պտղից կամ ազնվամորու տերևից պատրաստված տաք թեյ։

Ձայնալարերը փափկեցնող.

Խմեք 1-2 ճ/գ ճարպայուղ` կախված մարդու քաշից. Մինչև 100 կգ` 1 ճ/գ, իսկ 100 կգ-ից ավելի` 2 ճ/գ, տաք վիճակում։ Շարունակեք, մինչև լիարժեք բուժվելը։ Այս դեղատոմսն օգտակար է երգիչներին, դասատուներին, ինչպես նաև` այն մարդկանց, որոնց աշխատանքային գործունեությունը կապված է ցրտին` դրսում աշխատելու հետ։ Շարունակեք բուժումը` մինչև ապաքինվելը։

Լյարդը թույներից մաքրող.

Խառնեք արջայուղը մեղրի հետ (1։1)։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` առավոտյան և երեկոյան, ուտելուց 30 րոպե առաջ։

Երեխաներին թույլատրվում է ըստ քաշի` մինչև 30 կգ-ի դեպքում` 1 թ/գ, իսկ 30-50 կգ-ի` 1 աղանդերային գդալ։

Բուժում է արջայուղը. բուժիչ նամակներ Ջուլիետա Սահակյան | 13:29 | Հունվար 13 2013 Բուժում է արջայուղը. բուժիչ նամակներ Հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի են եղել արջի ճարպի օգտակար հատկությունները, որը օգտագործել են սննդի մեջ և կիրառել որպես դեղամիջոց։ Համարվում է, որ արջայուղը դրական ներգործություն է ունենում մաշկային հիվանդությունների` էկզեմայի, մաշկաբորբի, մանկական դիաթեզի, ալերգիկ մաշկային քորի դեպքում, նաև սկսվող փսորիազի նախնական փուլում։ Արջի ճարպի «կործանարար» ազդեցությունից չեն կարողանում խուսափել տարբեր տեսակի վարակները, սնկերը, մանրէները։ Ճարպն ունի բարենպաստ ազդեցություն լյարդի վրա, պաշտպանում է այն տարբեր տեսակի քիմիական դեղերի օգտագործումից առաջացած թույներից։ Ճարպն օգտագործվում է դիմադրողականության ամրապնդման համար, ունի հակաբորբոքային, ցավազրկող, վերքամոքիչ, մանրէասպան հատկություններ։ Լավացնում է հոդերում արյան և ավիշի շրջանառությունը։ Արջի ճարպից յուղը պատրաստվում է նույն կերպ, ինչպես խոզի, սագի, կուղբի յուղերը. Մսաղացով աղացեք ճարպը, պահեք ջրային բաղնիքի վրա, երբ համաչափ զանգված ստացվի` վերցրեք կրակից։ Ստացվում է բաց դեղնավուն կամ անգույն ճարպայուղ։ Տաք վիճակում լցրեք փակվող կափարիչով ամանի մեջ։ Պահեք սառնախցիկի մեջ։ Օգտագործելուց առաջ վերցրեք անհրաժեշտ չափաբաժինը, այն պետք չէ տաքացնել, քանի որ սենյակային պայմաններում արագ հալչում է։ Ճարպայուղն օգտագործվում է ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, փորկապության, պանկրեատիտի, հյուծվածության դեպքում, պոտենցիայի վերականգնման համար, և այլն։ Վերքերի ապաքինում. Արջայուղը քսեք թանզիֆե անձեռոցիկին, դրեք վերքին, վիրակապեք, փոխեք օրը 1 անգամ։ Նույնկերպ կիրառեք օստեոխոնդրոզի, ռադիկուլիտի, արթրիտի, ռևմատիզմի դեպքում։ Մրսածություն. Խմեք 1-ական ճ/գ արջայուղ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք, մինչև լիարժեք ապաքինվեք։ Երեխաներին թույլատրվում է կեսական թ/գ` օրը 2 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Թոքախտ, թոքաբորբ, բրոնխիտ. Խմեք 1-3 ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 1 ամիս։ Ընդմիջեք 2-4 շաբաթ` կախված հիվանդության ընթացքի ծանրությունից, կրկնեք ևս 1-2 անգամ։ Թոքաբորբ (բարդույթներով ընթացող). Խմեցրեք 1-ական թ/գ երեխաներին, իսկ դեռահասներին` 1-ական աղանդերային գդալ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Արջայուղը լուծեք 200 մլ տաք կաթի մեջ, ավելացրեք մեղր կամ մուրաբա։ Կաթի հանդեպ անընկալունակության դեպքում ճարպայուղը հաստ շերտով քսեք սև հացին։ Խմեք մասուրի պտղից կամ ազնվամորու տերևից պատրաստված տաք թեյ։ Ձայնալարերը փափկեցնող. Խմեք 1-2 ճ/գ ճարպայուղ` կախված մարդու քաշից. Մինչև 100 կգ` 1 ճ/գ, իսկ 100 կգ-ից ավելի` 2 ճ/գ, տաք վիճակում։ Շարունակեք, մինչև լիարժեք բուժվելը։ Այս դեղատոմսն օգտակար է երգիչներին, դասատուներին, ինչպես նաև` այն մարդկանց, որոնց աշխատանքային գործունեությունը կապված է ցրտին` դրսում աշխատելու հետ։ Շարունակեք բուժումը` մինչև ապաքինվելը։ Լյարդը թույներից մաքրող. Խառնեք արջայուղը մեղրի հետ (1։1)։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` առավոտյան և երեկոյան, ուտելուց 30 րոպե առաջ։ Երեխաներին թույլատրվում է ըստ քաշի` մինչև 30 կգ-ի դեպքում` 1 թ/գ, իսկ 30-50 կգ-ի` 1 աղանդերային գդալ։ Թեյեր մրսածության դեմ Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն։ Համեմի սերմն ունի մանրէասպան հատկություն, բացի այդ` հեռացնում է բերանից բուրող տհաճ հոտը. Ծամեք համեմի (կարդամոն) մի քանի սերմ։ Սկսվող մրսածություն. Խառնեք 1 թ/գ սև թեյ և 0,5 գ աղացած սև պղպեղ, եփեք 400 մլ ջրում, եռացրեք և անջատեք։ Քամեք, ավելացրեք 2 թ/գ մեղր։ Ստացվում է կծվահամ, յուրահատուկ ըմպելիք։ Խառնեք կոճապղպեղի փոքր կտոր, 1 թ/գ դարչին և 4 հատիկ մեխակի կոկոն, եռացրեք 1 լ ջրում և անջատեք կրակը, 10 րոպե թրմեք, քամեք։ Ավելացրեք կտրատած կիտրոն, քաղցրացրեք մուրաբայով կամ մեղրով։ Դարչինը լավացնում է արյան շրջանառությունը, նպաստում նիհարելուն։ Կոճապղպեղը լավացնում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, իսկ մեխակը պաշտպանում է մրսածությունից։ Կես թ/գ փոշիացրած կոճապղպեղը թրմեք 5-7 րոպե` 200 մլ եռջրում։ Ավելացրեք կտրատած կիտրոն։ Առավոտյան խմեք տաք վիճակում։ Կոճապղպեղը լավացնում է նյութափոխանակությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/01/13/163355.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

Հեղինակ. Ջուլիետա Սահակյան
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

04.12.2015

Հարգելի Ռուզաննա, 15-րդ դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է արջի ճարպի բազմաթիվ բուժիչ հատկությունների մասին. «Արջի ճարպը դասվում է ուժեղ ներգործող դեղորայքների շարքին»: Եվ փառք ԱՐԱՐՉԻՆ, արջերը դեռեւս չեն վերացել Երկիր մոլորակի վրայից ու Հայաստան երկրից (տե՛ս,Ա.Ամասիացի«Անգիտաց անպետ» Երեւան2005):

Ռւզաննա

01.12.2015

Ինչպես կարող եք գրել արջի յւղի օգտակառւթյան մասին եթե արջը շւտսվ կգրվի ԿԱՐՄԻՐ ԳՐՔՒՄ

Կարդացեք նաև

Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am
Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am

1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...

Յոգա. Սալուտեմ ամսագիր №2
Յոգա. Սալուտեմ ամսագիր №2

Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...

Սալուտեմ 2.2021
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Դեղաբույսեր Վարակաբանություն
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը

Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...

Շնչառական համակարգ
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը Ցավ
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց

Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր
Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Դեղաբույսեր Ճարպակալում
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Դեղաբույսեր
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում

Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...

Սնունդը և առողջությունը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը

Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...

Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Դեղաբույսեր Շնչառական համակարգ
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am

Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։  Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...

Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ
Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ

Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...

Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ